Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Էսթրոգենը կանանց պաշտպանում է «վատ» խոլեսթերինից. 1in.am

Էսթրոգենը կանանց պաշտպանում է «վատ» խոլեսթերինից. 1in.am

«Վատ» խոլեսթերինը չի լուծվում և, անոթներում առաջացնելով աթերոսկլերոտիկ նստվածք, դառնում է սրտանոթային հիվանդությունների պատճառ։

 

Էսթրոգենի ռեցեպտորները նվազեցնում են «վատ» խոլեսթերինի քանակը՝ նպաստելով PCSK-9 սպիտակուցի առաջացմանը։

 

Կանադացի կանանց մասնակցությամբ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց սեռական հորմոնի աշխատանքն ակտիվացնող գեն ունեցող թույլ սեռի ներկայացուցիչներն ունեն լրացուցիչ պաշտպանություն «վատ» խոլեսթերինց։ Սակայն կանանց 20%-ի մոտ տվյալ գործառույթը ճնշում է գենի առանձնահատուկ տարբերակը։

 

Էսթրոգենը պատասխանատու է սրտային հիվանդությունների զարգացման ռիսկի վրա ազդող 2 գլխավոր գործընթացի՝ «վատ» խոլեսթերինի ի հայտ գալու և զարկերակային ճնշման բարձրացման համար։ Հատկապես այդ պատճառով մենոպաուզայի սկսվելուն պես նշված հիվանդությունների զարգացումը կանանց մոտ ավելի հավանական է (այդ շրջանում էսթրոգենի մակարդակն իջնում է)։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. mamusiki.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ